ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Իտալուհին 18 հիբրիդ երեխա է ծնել (տեսանյութ)
vemard.com 2009 թվականին աշխարհը ցնցվեց իտալուհի Ջովաննայի պատմությունից: Հղի կինը վիժել էր, և երբ նա տեսել էր, թե ինչ հրեշ էր նա կրել իր մեջ ամիսներ շարունակ, սարսափահար էր եղել և որոշել էր պատմել այդ մասին աշխարհին...
Նրա խոսքերով` նրան դեռ վաղ մանկությունից առևանգել էին այլմոլորակայինները, իսկ երբ նա արդեն հասունացավ, այլմոլորակայինները սկսեցին արհեստական բեղմնավորման փորձեր անել նրա վրա, և ըստ Ջովաննայի` դա արվում էր զուտ տեխնիկական միջոցներով՝ առանց որևէ սեքսի և էմոցիաների:
Ամեն անգամ նրանք դուրս էին հանում պտուղը նրա արգանդից, երբ լրանում էր հղիության երկրորդ ամիսը, ու շարունակում էին այն աճեցնել արդեն արհեստական պայմաններում: Թե ինչպես էր դա արվում, Ջովաննային հայտնի չէ: Նրան միայն մեկ անգամ են ցույց տվել, թե ինչ տեսք ուներ այն էակը, որին նա լույս աշխարհ էր բերել: Ինչ-որ կերպ Ջովաննան միանգամից զգացել էր, որ դա հենց իր որդին է: Այն ինչ-որ բանով նման էր մարդու երեխայի, սակայն ուներ հսկայական կանաչ աչքեր՝ ինչպես այլմոլորակայինները:
Որքանով Ջովաննային է հայտնի, նա 18 այդպիսի հիբրիդային երեխա է ունեցել, բայց վերջին անգամ ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես պետք է գնար: Ջոաննայի վիժած պտուղը շատ քիչ էր նման սովորական մարդկային պտղի..
Այսպես հերթական անգամ հղիանալուց հետո Ջովաննան գնաց ուլտրաձայնային հետազոտության. նրա մոտ անգամ պահպանվել է այդ հետազոտության նկարը: Հետաքրքիրն այն է, որ հետազոտության արդյունքում ոչ մի պտուղ էլ չէր հայտնաբերվել, և բժիշկն արձանագրել էր այսպես կոչված «կեղծ հղիություն» Ջովաննայի մոտ, որը նա ինքն իրեն էր ներշնչել: Ջովաննան սակայն չէր հավատացել բժիշկներին և շուտով վիժել էր և վիժել էր հենց այն պտուղը, որն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ չէր երևացել:
Գենետիկայի տեսակետից մարդկությունը հենց այն տեսակն է, որն օգնում է այլմոլորակայիններին թարմացնել իրենց ռասան, սակայն, եթե այլմոլորակայիններին հաջողվի ստեղծել նոր հիբրիդային ռասա, ապա նրանք էլ չեն լքի Երկիրը, այլ ընդհակառակը՝ կփորձեն այն իրենց ենթարկել, իսկ եթե հարկ լինի, դա կանեն բիրտ ուժով: «Մեզ մնացել է մի երկու տարի, գուցե քիչ ավել...», - պնդում է Ջովաննան, բայյց ի՞նչ ի նկատի ուներ նա, և ինչո՞ւ մի երկու տարի:
Նրանք այստեղ են ժամանել շատ հեռուներից և չեն պատրաստվում հեռանալ: Նրանք ունեն իրենց կայանները ինչպես Երկրի, այնպես էլ Լուսնի վրա, և հնարավոր է նաև այլ երկնային մարմիններ՝ մեր Արեգակնային համակարգում:
Ջովաննայի քթում ինչ-որ օտարածին մարմին հայտնաբերվեց, որը հեռացվեց վիրահատական ճանապարհով: Լաբորատոր հետազոտության արդյունքները ուղղակի ցնցեցին բժիշկներին: Պարզվեց, որ էլեկտրոնները, որից բաղկացած էր այդ մարմինը, ի սկզբանե զուրկ են լույս արձակելու հնարավորությունից: Այդ էլեկտրոնները կարող էին ակտիվանալ և մոդիֆիկացվել միայն հզորագույն մագնիսական դաշտի առկայության պարագայում, բայց բնության մոջ գոյություն չունի նման հզոր մագնիսական դաշտ:
Ջովաննան պատմում է, որ այմոլորակայինները հատուկ գործիքով մտցրել էին այդ իմպլանտը նրա մեջ՝ քթի միջով, ինչից հետո նա որոշ ժամանակ ուժեղ արյունահոսություններ էր ունենում քթից, իսկ այլմոլորակայինների արած փորձարկումների շատ այլ դրվագների մասին Ջովաննան մինչ օրս էլ չի կարողանում պատմել առանց արցունքների:
01.09.2013 Կարդացեք նաև
28.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ